«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ով ամռանը կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով, կողմնորոշվել է կարիերան շարունակելու տարբերակների հարցում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա խաղացողը պետք է ընտրություն կատարի՝ կարիերան «Ինտերի» կազմում շարունակելու կամ ՊՍԺ տեղափոխվելու միջև: Հաղորդվում է, որ Դիբալայի շրջապատը հանդիպում է ունեցել Իտալիայի գործող չեմպիոնի ներկայացուցիչների հետ։ Հարձակվողի ներկայացուցիչները նաև տեսակապով շփվել են ՊՍԺ-ի հետ։
Այս մրցաշրջանում արգենտինացին Ա Սերիայում մասնակցած 22 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: