Պատրիկ Վիեյրան մեկնաբանել է «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը

«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան ամփոփել է ԱՊԼ-ի 31-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ հանդիպումը (3:0):

«Ես հպարտ եմ իմ թիմով, մենք իսկապես լավ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Մենք լավ պաշտպանվեցինք ու օգտագործեցինք մեր հնարավորությունները՝ գոլ խփելով խաղի կարևոր պահերին։ Մեզ պետք էր հիանալի թիմային խաղ ցուցադրել և մենք դա արեցինք, ուստի շատ գոհ ենք։ Մենք ցանկանում էինք ճնշում գործադրել, և մարզադաշտում տիրող մթնոլորտը մեզ թույլ տվեց դիմել այդ ռիսկին։ Շատ վարպետորեն պաշտպանվեցինք ու օգտագործեցինք գոլ խփելու հնարավորությունները։ Ֆուտբոլիստները հոգնեցին, բայց մեծ տարբերությունը մթնոլորտի և մեր ետևում գտնվող երկրպագուների մեջ է»,- Վիեյրայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Այս խաղից հետո «Քրիսթալ Փելասը» 37 միավորով 9-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: «Արսենալը» 54 միավորով 5-րդ տեղում է։