«Յուվենտուսը» կողմնորոշվել է ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակի հարցում

«Յուվենտուսը» կողմնորոշվել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում իր գլխավոր նպատակի հարցում։ Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ թուրինյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն է։

«Ծեր սինյորան» արդեն 2 անգամ բանակցել է իտալացի ֆուտբոլիստի գործակալի հետ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք նա մինչև հունիս ամիսը կերկարաձգի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ, թե ոչ։ Եթե ​​դա տեղի չունենա, ապա 22-ամյա խաղացողն ամենայն հավանականությամբ կմիանա Մասիմիլիանո Ալեգրիի թիմին։

Ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն «Ռոմայի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «գայլերի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։