«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի պաշտպանի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Լյուկ Շոուի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի և 26-ամյա ֆուտբոլիստների ներկայացուցիչների միջև բանակցություններում առաջընթաց կա։

«Կարմիր սատանաներն» անգլիացի ֆուտբոլիստին առաջարկում են մինչև 2026 թվականը նախատեսված նոր համաձայնագիր:

Շոուն «Յունայթեդում» հանդես է գալիս 2014 թվականի հուլիսից: 2021/22 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։