«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիայի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։
««Բավարիան» դա միայն Լևանդովսկին չէ, այլ նաև Մյուլլերը, Սանեն: Նրանք բոլորը թիմային ֆուտբոլիստներ են։ «Մանչեսթեր Սիթիի» հետ նրանք Չեմպիոնների Լիգայում հաղթելու ֆավորիտներ են։ Սակայն մենք խաղադաշտ ենք մտնելու առանց որևէ ճնշման։ Մենք կորցնելու ոչինչ չունենք և խաղալու ենք մեծ ցանկությամբ»,- Տոռեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Վիլյառեալ» – «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։