«Ռեալի» պաշտպան Մարսելոն համաձայն է աշխատավարձի կրճատմանը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն պատրաստ է դիտարկել աշխատավարձի կրճատման տարբերակը՝ իսպանական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

«Արքայական» ակումբը պատրաստ է 33-ամյա խաղացողին ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնել ամռանը, ով ակումբում հանդես է գալիս արդեն 15 տարի:

Այս մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: Պաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է մրցաշրջանի ավարտին։