ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը խոսել է փարիզյան ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի մասին:
«Ռամոսը խաղից առաջ ասաց, որ ցանկանում է մնալ ակումբում հաջորդ մրցաշրջանում։ Զարմանալի չէ, որ նա ցանկանում է մնալ, քանզի ամսական ավելի քան 1 միլիոն եվրո է վաստակում: Թեկուզև նա հաղթել է ամեն ինչ, բայց լռիր, մնա ակումբում, պայմանագիր կնքիր և կատարիր խաղադաշտում քո աշխատանքը»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն 5:1 հաշվով հաղթեց «Լորյանին»: Ռամոսը հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ։ Երկրպագուների մեծամասնությունը մի քանի անգամ սուլեց իսպանացի պաշտպանի հասցեին: