ՖԻՖԱ-ի նախագահը մեկնաբանել է այն լուրերը, որ ԱԱ-2022-ում Իրանին կարող է փոխարինել Իտալիան

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն բացառել է, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականին կփոխարինի Իտալիան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի ընտրանին կարող է հեռացվել մրցաշարից, քանի որ իրանցիները Լիբանանի հետ ընտրական խաղում 2000 կանանց չէին թողել մուտք գործել մարզադաշտ:

«Եկեք լուրջ լինենք, խնդրում եմ։

Երբ մենք խոսում ենք 2 տարին մեկ անգամ անցկացվող աշխարհի առաջնության մասին, դա նրանից է, որ անհավանական մրցակցություն կա: Իտալիան գրեթե միշտ մասնակցել է, այլ երկրները ցանկանում են ավելի հաճախ մասնակցել, և կարևոր է ավելի շատ հույս տալ մնացած երկրներին։

Ես մտածում եմ այն ​​մասին, ինչ վերապրել եմ մանուկ հասակում, և ցավում եմ, որ այսօր մյուս երեխաները չեն կարող նույնն անել: Այս պառակտված աշխարհում կարևոր է միավորվելու և միասին սպորտով զբաղվելու ավելի շատ հնարավորություններ ունենալ: Հիմա լավագույն ֆուտբոլիստները խաղում են լավագույն լիգաներում, իսկ մնացածները զրկված են այդ ամենից»,- ասել է Ինֆանտինոն։

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին՝ Անգլիա – Իրան խաղով: