Յուրգեն Կլոպ. ««Բենֆիկան» իր առաջնությունում այնտեղ չէ, որտեղ կցանկանար լինել»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպը խոսել է «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղի մասին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ Պորտուգալիայում:

«Ես մտածում եմ այն ​​մասին, թե մենք ինչպես կարող ենք լավագույնս խաղալ: Դա մեր բոլոր հանդիպումների համար ծրագիրն է: Պետք է աճել, ընդհանուր առմամբ ավելացնել։ «Բենֆիկան», հավանաբար, այնտեղ չէ, որտեղ կցանկանար լինել իր առաջնությունում, բայց նրանք ուժեղ մրցակիցներ են:

Մենք բոլորս գիտենք, որ մեկ անհաջողություն, մեկ փոքրիկ սխալ քայլ, և ամեն ինչ կարող է ավարտվել: Սակայն մեզ համար դա խնդիր չէ, մենք պատրաստ ենք նոր մարտահրավերի»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ –