Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ Ֆրանսիայի հավաքականում խաղից ստացած իր տպավորություններով:
«Ես հաճույք եմ ստանում Կիլիանի հետ ազգային թիմում խաղալուց և կցանկանայի նրա հետ խաղալ նույն ակումբում։ Կարծում եմ՝ մենք 2 անգամ ավելի շատ գոլ կխփեինք, գուցե նույնիսկ 3 անգամ»,- Բենզեմա L’Equipe-ի խոսքերն է մեջբերում
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆրանսիացին կարիերան շարունակելու 2 տարբերակ է դիտարկում։Հարձակվողը կամ կտեղափոխվի «Ռեալ», կամ կմնա ՊՍԺ-ում՝ չնայած «Բարսելոնայի» հետաքրքրությանը։
Այս մրցաշրջանում Մբապպենանցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: