Յուրգեն Կլոպ. «Ես տիտղոսներն ամեն ինչից վեր չեմ դասում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր աշխատանքի գլխավոր արդյունքը չի համարում նվաճած տիտղոսները։

«Ես տիտղոսներն ամեն ինչից վեր չեմ դասում՝ գնահատելով այս թիմում անցկացրած ժամանակը։ Կարևորն այն է, թե ինչպես ենք մենք խաղում, ինչպես ենք զարգանում, ինչ վիճակում է այժմ ակումբը։ Ակումբի մոտ ամեն ինչ կարգին է, լավ վիճակում է։

Բոլորս էլ գիտենք, որ մեկ սխալը, մեկ սխալ քայլը բավական է մնացած մրցաշարերից մեկում հաղթելու հնարավորությունը կորցնելու համար։ Սակայն մենք չենք անհանգստանում, մենք պարզապես պատրաստվում ենք հաջորդ փորձությանը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Teamtalk-ը: