«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) կիսվել է տպավորություններով.
«Սևիլիան» բարձրակարգ թիմ է, դժվար հանդիպում էր, բայց մենք կարողացանք հաղթել։
Մեր թիմում առաջատար են բոլորը, ոչ միայն ես: Մենք ընտանիք ենք:
Մենք միասին առաջ ենք շարժվում և շատ գոհ ենք այս հաղթանակից։
Հիմա ավելի լավ ենք գրահում, ավելի սառնասրտորեն ենք գործում, իսկ նորեկները օգնեցին թիմին։
Ինչ վերաբերում է Լա Լիգայում հաղթելու մեր հնարավորություններին, հասկանում ենք, որ դժվար է լինելու, բայց մենք «Բարսելոնան» ենք և պետք է պայքարենք առաջին տեղի համար։ «Ռեալի» համար էլ հեշտ չէ»,- ասել է Պեդրին։