«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։
33-ամյա լեհ հարձակվողը համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա» հաղորդում է Sport.es-ը։
Լևանդովսկին «Բավարիայում» հանդես է գալիս 2014 թվականից, ուր տեղափոխվել է «Բորուսիայից»։
Transfermarkt-ը 50 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։
Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը Բունդեսլիգայի 27 խաղում 31 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։