«Բարսելոնան» հրաժարվել է Մոհամեդ Սալահի տրանսֆերից

Եգիպտոսի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ապագան դեռևս անորոշ է։

Իսպանացի լրագրող Խավի Միգելի խոսքով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», որը ամռանը ցանկանում է աստղային տրանսֆեր իրականացնել, սակայն, ըստ աղբյուրի, կատալոնական ակումբի ղեկավարությունը լիովին բացառել է Սալահի գնման տարբերակը։

Ակումբը ցանկանում է գտնել ավելի երիտասարդ ֆուտբոլիստի, ով կփակի հարձակվողի դիրքը երկար տարիներ: