Բերնդ Լենոն, գուցե վերադառնա հայրենիք

«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն՝ չնայած ակումբի հետաքրքրությանը, չի ցանկանում տեղափոխվել «Նյուքասլ»,  հայտնում է Daily Star-ը։

Աղբյուրը հայտնում է, որ 30-ամյա գերմանացին, ով «զինագործների» կազմում տեղ ունենալու համար պարտվել է Աարոն Ռեմսդեյլին, մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Գերմանիա վերադառնալու մասին: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բայերը»:

2021/22 մրցաշրջանում Լենոն 8 հանդիպում է անցկացրել «Արսենալի» կազմում և բաց թողել 11 գոլ: Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: