«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է հաջորդ մրցաշրջանում ընդգրկվել անգլիական ակումբի մարզչական շտաբում՝ հայտնում է Daily Mirror-ը։
38-ամյա մասնագետին կարող է թիմ հրավիրել «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը՝ ով ՄՅՈՒ-ն գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Ներկայումս, Վան Պերսին «Ֆեյենորդի» գլխավոր մարզչի օգնականն է։