«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը կիսվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպմանը (4:1) կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ցուցադրած խաղի մասին իր կարծիքով:
«Քրիստիանը լավագույնն է, անհավանական խաղացող: Նա որակ ու հանգստություն է հաղորդում թիմին։ Դուք կարող եք գնդակը տալ Քրիստիանին, և նա միշտ լուծում կգտնի։ Իհարկե, Էրիկսենը կապանների պատռվածք չուներ, և նա ինքն է որոշում կայացրել, որ ցանկանում է վերադառնալ խաղադաշտ։
Մենք չգիտեինք, թե որքան ժամանակ կպահանջվի նրանից վերականգնվելու և ոչ բարձր մակարդակի վերադառնալու համար, բայց թե որքան արագ դա տեղի ունեցավ, տպավորիչ է»,- Ֆրանկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: