Ժոան Լապորտա. «Ես վստահ եմ, որ «Բարսելոնան» կարող է հաղթել Լա Լիգայում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ կատալոնական ակումբն այս մրցաշրջանում կդառնա չեմպիոն։

«Համոզված եմ, որ մենք կարող ենք հաղթել առաջնությունում։ Ավելին, մենք հաղթելու ենք այն: Մրցաշրջանի վերջին հատվածում մենք շատ ուժեղ ենք դարձել, թիմն աշխատում է իր ամբողջ հզորությամբ։ Մի մարզչի հետ, ով ունի հստակ գաղափարներ և ով մեր մեջ սերմանել է ֆուտբոլի իսկական ոճը, մենք վերականգնել ենք մեր էությունը։ Մենք պետք է պայքարենք Լա Լիգայում հաղթանակի համար և կպայքարենք՝ պահպանելով լավատեսությունը: 

Հեշտ չի լինի, ակնհայտ է, որ դժվար գործ է, բայց կարծում եմ, որ դա հնարավոր է: Մենք չենք ցանկանում վիրավորել որևէ մեկին և հարգում ենք մեր մրցակիցներին։ Բայց մենք հասկանում ենք, որ Լա Լիգայում հաղթելու համար մենք պետք է հաջողության հասնենք յուրաքանչյուր խաղում»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը: