«Նապոլին» նոր պայմանագիր է առաջարկել պաշտպան Կալիդու Կուլիբալիին, հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Նեապոլիտանական ակումբը մտադիր է սենեգալցի ֆուտբոլիստին թիմում պահել մինչև 2025 թվականը, ինչպես նաև պատրաստ է նրան ավագ դարձնել հարձակվող Լորենցո Ինսինյեի հեռանալուց հետո։
Նշվում է, որ բանակցությունների առաջին փուլը հաջող է անցել, և առաջիկա շաբաթներին նախատեսվում է կողմերի միջև նոր հանդիպում։ «Նապոլին» փորձում է համոզել Կուլիբալիին երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ 30-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը։