Մարկո Ռոյսի համար «Լայպցիգի» դեմ խաղը հոբելյանական էր

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսն իր 350-րդ խաղն անցկացրեց «իշամեղուների» մարզաշապիկով։ Թիմի ավագի համար  Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Լայպցիգի» դեմ հանդիպումը հոբելյանական էր։

Նշենք, որ այդ խաղում դորտմունդյան ակումբը 1:4 հաշվով պարտություն կրեց:

Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից: Թիմի կազմում տասը տարվա ընթացքում 31-ամյա խաղացողը խփել է 153 գոլ և կատարել 84 գոլային փոխանցում: