Կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլն այս ամռանը կարող է հեռանալ «Ատլետիկոյից»: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհ է մնացել այս մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստի ցուցադրած խաղից, հայտնում է Sport.es-ը։
27-ամյա խաղացողը կարող է վերադառնալ Իտալիա։ Նրա հետ հավակնում են պայմանագիր կնքել «Յուվենտուսը» և «Ֆիորենտինան»:
Հիշեցնենք, որ Դե Պաուլն «Ատլետիկո» է տեղափոխվել «Ուդինեզեից» 2021 թվականի հուլիսին։ Իսպանական ակումբը կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել էր շուրջ 40 միլիոն եվրո։