«Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը կարող է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել մոտ 20 մլն ֆունտ ստերլինգ։ «Նյուքասլի» ղեկավարները կարծում են, որ 24-ամյա խաղացողը երկար տարիներ կփակի դարպասապահի դիրքը:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սանչեսն անցկացրել է 29 հանդիպում, որոնցում բաց է թողել 34 գոլ և 8 անգամ անառիկ պահել դարպասը։ Իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 14 միլիոն եվրո: