«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է մերսիսայդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է Diario Sport պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը եգիպտացի ֆուտբոլիստին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ շաբաթական 500 հազար եվրո աշխատավարձով։ 29-ամյա խաղացողը հրաժարվել է «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունից և մտադիր է ապրիլին նոր համաձայնագիր կնքել անգլիական ակումբի հետ:
Այս մրցաշրջանում Սալահը Յուրգեն Կլոպի թիմի կազմում մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 28 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: