Մասիմիլիանո Ալեգրի. «Նրանք Ա Սերիայի ֆավորիտներն են»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի՝ «Ինտերի» հետ առաջիկա հանդիպման մասին:

««Ինտերը» շարունակում է տիտղոսի համար ֆավորիտ մնալ, առնվազն մինչև այսօր երեկո այդպես կլինի: Ակնհայտ է, որ «Միլանի» գործերը լավ են ընթանում, «Նապոլիինը» ևս:  Կարծում եմ՝ այս 3 թիմից մեկը կհաղթի։

Գիտենք, որ պայքարում ենք Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար։ Դեռևս կարող ենք շատ միավորներ վաստակել և պետք է կենտրոնացած մնալ:

Բարեբախտաբար, թիմն ինքնաբերաբար տրամադրվում է նման հանդիպմանը, ես կարիք չունեմ նրան լրացուցիչ մոտիվացնելու և պահանջել պահպանել կենտրոնացվածությունը»,- ասել է Ալեգրին DAZN-ին:

«Յուվենտուս» – «Ինտեր» խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: