«Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ Լա Լիգայի 30-րդ տուրի (1:2) հանդիպման գլխավոր մրցավար Պաբլո Ֆուերտեսի աշխատանքը։
«Մրցավարին մնում էր չորրորդ 11-մետրանոցը նշանակեր և ինքն իրացնել այն: Նա կարծես ցանկանում էր, որ Բենզեման հեթ-տրիկ ձեւակերպի:
Ինձ համար գլխավորը հաղթելն է, և նշանակություն չունի՝ արժանի է, թե ոչ։ Ես հաղթող եմ, սիրում եմ հաղթել։ Իսկ այսօր տուն եմ գնալու այն զգացողությամբ, որ ինձ խաբել են»,- Ասպասի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ Վիգոյում կայացած խաղի գլխավոր մրցավարը 3 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին: «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարողացավ անվրեպ իրացնել դրանցից միայն 2-ը: