«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղից ունեցած սպասելիքների մասին։
«Մեզ համար լավագույն և միակ տարբերակը կլիներ, եթե մենք 20 միավորով առաջ լինեինք «Սիթիից», բայց դա հնարավոր չէ: Չեմպիոնական մրցավազքը շարունակելու համար մեր թիմը պետք է հաղթի մնացած խաղերում, և դա շատ դժվար է լինելու։ Պրեմիեր Լիգայի մեր հաջորդ խաղը կարևոր կլինի մեզ համար, և մենք չենք կարող թաքնվել դրանից: «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությամբ մի քանի խաղ եմ տեսել։ Նույնիսկ երբ նրանք չէին հաղթում, կատարողականի մակարդակն անհավանական էր»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ապրիլի 10-ին «Սիթին» «Էթիհադում» կհյուրընկալի «Լիվերպուլին»: Պեպ Գվարդիոլայի թիմը 73 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» 1 միավոր է զիջում «քաղաքայիններին»: