«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակի (0:2) մասին:
«Եկել էինք հաղթանակի ետևից և հասանք դրան։
Միջազգային դադարից հետո ցանկացած թիմ կարող է սխալ թույլ տալ: Ուրախ ենք, որ շարունակում ենք հավակնել տիտղոսին։ Այս հնարավորության համար մենք պայքարել ենք վերջին 10-11 ամիսներին»,- «քաղաքայինների» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հավելենք, որ 30 խաղում «Ման. Սիթին» վաստակել է 73 միավոր և գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: