ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է այն մասին, որ փարիզյան ակումբի ֆուտբոլիստներ Ջանլուիջի Դոնարուման և Մարկո Վերատտին Իտալիայի հավաքականի հետ չեն մասնակցի ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին:
«Նման դադարից հետո մեզ համար առանց այդ էլ հեշտ չի լինի ռիթմի մեջ մտնել։ Շատ ֆուտբոլիստներ կարևոր հանդիպումներ անցկացրին։ Շատ եմ ցավում Ջիջիի ու Մարկոյի համար, բայց հիմա առջևում «Լյորանի» հետ հանդիպումն է։ Այն նույնպես կարևոր խաղ է մեզ համար, մենք պայքարում ենք Լիգա 1-ում հաղթանակի համար:
Բոլոր գործընթացներին ժամանակ է անհրաժեշտ, այդպես էր նաև ինձ մոտ «Թոթենհեմում»: Վերջին տարիներին մենք խաղացել ենք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչներում և եզրափակիչներում, այժմ դուրս ենք մնացել, բայց չմոռանանք. կան ակումբներ, ինչպիսիք են «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Սիթին», որոնք նույնպես երկար ժամանակ է՝ ցանկանում են հաղթել այս մրցաշարում, սակայն չեն կարող հասնել դրան»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։