Բենզեման Իսպանիայի առաջնությունում գոլերի թվով հավասարվեց «Ռեալի» լեգենդար հարձակվողին

Ապրիլի 2-ին Մադրիդի «Ռեալն» արտագնա հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ (2:1) Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում։

«Սերուցքայինների» կազմում 2 գոլն էլ խփեց հարձակվող Կարիմ Բենզեման, ով այս խաղում ամվրեպ իրացրեց 3 11-մետրանոցներից երկուսը։

Ֆրանսիացու համար այդ գոլերը 215-րդ և 216-րդն էին «արքայական» ակումբի կազմում Լա Լիգայում: Այդ ցուցանիշով նա հավասարվեց լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ում հետ այժմ կիսում է ակումբի պատմության 3-րդ տեղը։ «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնությունում ավելի շատ գոլ խփել են միայն Ռաուլը (228) և Կրիշտիանու Ռոնալդուն (311):