Իվան Սամորանո. ««Ինտերը» կհաղթի «Յուվենտուսին» և կնվաճի Սկուդետտոն»

«Ինտերի» նախկին հարձակվող Իվան Սամորանոն խոսել է Ա Սերիայի 31-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին, որում միլայան ակումբը Թուրինում կմրցի «Յուվենտուսի» հետ։

««Ինտերը» կհաղթի, որից հետո կնվաճի Սկուդետտոն: Իսկ հանդիպումը շատ հետաքրքիր է լինելու, Թուրինում խաղերից ավելի մեծ էներգիա հաղորդող բան չկա։

«Յուվենտուսի» կազմում է Վլահովիչը, նա շուտով իսկական արքա կդառնա, բայց «Ինտերն» իր տրամադրության տակ ունի Լաուտարոյին, ում կարևորությունը միայն խփած գոլերով չի չափվում»,- Սամորանոյին է ցիտում La Gazzetta dello Sport-ը։

Հավելենք, որ «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: