«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Գավիի և Ռոնալդ Արաուխոյի պայմանագրերի հետ կապված իրավիճակը:
«Ես արդեն հստակ հայտնել եմ իմ դիրքորոշումը, թե քանի րոպե են նրանք անցկացնում խաղադաշտում և որքան կարևոր դեր են խաղում:
Ակումբը չի կարող իրեն թույլ տալ, որ նրանցից որևէ մեկը հեռանա, նրանք կարևոր են այն բանի համար, թե ինչպես ենք մենք ցանկանում խաղալ: Կարծում եմ դա (համաձայնագրերի երկարաձգումը) ժամանակի հարց է։ Ես դրական եմ տրամադրված ու ուզում եմ հավատալ, որ նրանք կմնան»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը «Բարսելոնայի» հետ նախատեսված են մինչև 2023 թվականը։