ՊՍԺ-ի վինգեր Անխել Դի Մարիան չի մասնակցի Լիգա 1-ի 30-րդ տուրի՝ «Լորյանի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
34-ամյա խաղացողն այսօրվա մարզման ժամանակ մկանային անհարմարություն է զգացել։ Արգենտինացու ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։
Դի Մարիան ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։