Չավի. «Ուսման Դեմբելեն համապատասխանում է իմ խաղաոճին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ակումբում կարգավիճակի մասին։

«Կարծում եմ՝ Դեմբելեն երջանիկ է, նա ակտիվորեն ներգրավված է աշխատանքի մեջ։ Ես նրանից բողոք չունեմ։ Ամեն ինչ նրա ձեռքերում է։ Կարծում եմ, որ Դեմբելեի խաղամակարդակը բարձր է, և եթե նա լավ աշխատանք կատարի, կարող է իր դիրքում դառնալ աշխարհի լավագույնը։

Ուսմանն ազդում է հանդիպման արդյունքի վրա։ Նա համապատասխանում է իմ խաղաոճին»,- կատալան մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն: