«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է «Ուոթֆորդի» նկատմամբ թիմի 2:0 հաշվով հաղթանակից։
«Ժոտան թոփ ֆուտբոլիստ է: Նա իսկապես վճռում է խաղի ելքը: Հիանալի փոխանցում, գլխով հիանալի հարված:
Անհամբեր սպասում եմ երկու կարևոր ամիսների: Այս շաբաթը կարող է շատ բան որոշել այն առումով, թե ինչպիսին կլինի մայիսը։ Տղաները ստեղծել են առաջնակարգ ռեզերվ, հիմա մենք պետք է օգտագործենք այն։
Սակայն նույնիսկ մեկ տիտղոսը դժվար է նվաճել: Պետք է խաղից խաղ գնանք, յուրաքանչյուր հանդիպմանը ներդնենք ուժերի 100%-ը։ Հուսով եմ, որ բոլոր տղաները լավ մարզավիճակում կլինեն: Պրեմիեր Լիգան ամենակարևոր մրցաշարն է»,- ասել է գերմանացի մասնագետը: