«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է այն լուրերը, թե «Բարսելոնայի» ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են ունեցել լոնդոնյան ակումբի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի գործակալի հետ։
«Ես նույնպես կփորձեի հանդիպել նրան, եթե լինեի որևէ այլ ակումբի ղեկին:
Այնուամենայնիվ, այժմ նա մեր թիմի ֆուտբոլիստ է, և ես դեռ կարծում եմ, որ մենք լավ հնարավորություններ ունենք, նրան թիմում պահելու համար։
Մեր ձեռքերը կապված են պատժամիջոցների պատճառով, մենք չենք կարող նրան որևէ բան առաջարկել, բանակցել կամ վերանայել պայմանները նրա գործակալների հետ։
Բայց ես վստահ եմ, որ մենք դեռ հնարավորություն կունենանք քննարկել այս հարցը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: