«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է այն մասին, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ինչպիսի ֆուտբոլիստների հետ պետք է պայմանագիր կնքի «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Ակնհայտ է, որ այս ամառ ինչ-որ բան պետք է փոխվի, ինչ-որ բան պետք է վերակառուցվի:
Թիմը կարող է հույս դնել մի քանի տաղանդավոր, հավակնոտ ֆուտբոլիստների վրա, ովքեր իսկապես ցանկանում են զարգացնել իրենց կարիերան:
Բայց ինձ համար կարևոր է, որ թիմը ունենա նաև նպատակասլաց և աշխատասեր նորեկներ, որոնք կօգնեն թիմին նոր բարձունքներ գրավել»,- ասել է գերմանացի մասնագետը: