«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կրկին անրադարձել է Սուպերլիգային։
«Մենք շարունակում ենք Ֆլորենտինո Պերեսի հետ աշխատել նախագծի իրագործման համար։ Նրա հետ մշտական կապի մեջ ենք։
Ազգային առաջնությունները անկյունաքարային նշանակություն ունեն մեզ համար։ Այնուամենայնիվ, փորձում ենք ամեն ինչ անել Սուպերլիգան կյանքի կոչելու համար»,- ասել է Լապորտան՝ TVE-ի եթերում։