Ֆրանչեսկո Աչերբին, ամենայն հավանականությամբ կլքի «Լացիոն»

«Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին պատրաստվում է հեռանալ հռոմեական ակումբից, հայտնում է Il Tempo-ն։

34-ամյա ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել ակումբի երկրպագուների հետ և այդ պատճառով կլքի թիմը ։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն արդեն խնդրել է իր գործակալին ամռանը նոր թիմ գտնել։

2021/22 մրցաշրջանում Ֆրանչեսկո Աչերբին «Լացիոյի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։

Նրա պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: