«Բարսելոնայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստն իրեն լավ է զգում, սակայն, այժմ ինքնամեկուսացված է։
Դե Յոնգը բաց կթողնի ապրիլի 3-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ տնային հանդիպումը։
31-ամյա ֆուտբոլիստը «ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: