Լուիս Էնրիկեն ԱԱ 2022-ի մասին. «Ցանկանում ենք նվաճել բաղձալի գավաթը»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանության արդյունքները։

«Ցանկանում ենք նվաճել բաղձալի գավաթը։ Հստակ խաղային ձեռագիր ունենք, դժվար կլինի մեր դեմ մրցակցելը, բայց պետք չէ թերագնահատել մրցակիցներին։

Յուրաքանչյուր թիմ կարող է մեզանից ավելի ուժեղ գտնվել, բայց մենք, մեր հերթին, կարող ենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի։ Մեր գերնպատակը գավաթը տուն տանելն է»,- ասել է իսպանացի մասնագետը։