Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Գերմանիայի ազգային հավաքականի նպատակների մասին ԱԱ 2022 – ում

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անրադարձել է ԱԱ 2022 – ի վիճակահանությանը:

Վիճակահանության արդյունքում գերմանացիները կխաղան   Իսպանիայի, Ճապոնիայի, և Կոստա Ռիկայի հետ։

«Դժվար կլինի, բայց մենք լուրջ նպատակներ ունենք։ Լուրջ մրցակցություն է սպասվում։

Ճապոնացիները հաճախ մասնակցում են Աշխարհի առաջնություններին։

Նրանց ֆուտբոլիստներից շատերը հանդես են գալիս Բունդեսլիգայում, իսկ դա նշանակում է, որ նրանք հմուտ վարպետներ են։

Կպայքարենք հանուն հաղթանակի, սակայն պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք»,- ասել է գերմանացի մասնագետը։