Կլարենս Զեդորֆ. «Կիլիանը պետք է դառնա «Ռեալի» մի մասը»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը խոսել է ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Կարծում եմ Մբապպեն կհարմարվի «Ռեալին», քանի որ այնտեղ ամեն ինչ յուրահատուկ է»։ Մադրիդում պետք է ամեն ինչ անեն նրա համար: Կիլիանը պետք է դառնա «Ռեալի» մի մասը»,- ասել է Զեդորֆը։

Մբապպեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին Լիգա 1-ի 26 խաղում դարձել է 15 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։