Կակա. «Աշխարհի առաջնությունն առանց Իտալիայի ամոթալի է և ազդանշան իտալական ֆուտբոլի համար»

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Կական, ով նախկինում հանդես է եկել իտալական «Միլանում», կարծիք է հայտնել, այն մասին, որ Իտալիայի ազգային հավաքականը չի նվաճել ԱԱ-2022-ի եզրափակչի ուղեգիր՝  փլեյ-օֆֆի խաղում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն (0:1)

«Ցավում եմ, որ Իտալիան բաց է թողնում մրցաշարը, Աշխարհի առաջնությունն առանց Իտալիայի ամոթալի է և ազդանշան իտալական ֆուտբոլի համար: Մեզ հետ ինչ որ բան այն չէ»,- Կակայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։