Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ Ֆրանսիացիները խմբում կմրցեն Դանիայի, Թունիսի, և Պերուի հետ։
«Մենք պետք է առանց ավելորդ ինքնավստահության վերլուծենք իրավիճակը և մրցակիցներին։ Ես միշտ, փորձում եմ խուսափել մրցակցին թերագնահատելուց:
Ոչ բոլորն են լավ ծանոթ Դանիային, որը անցյալ Եվրոպայի առաջնությունում հասել էր կիսաեզրափակիչ փուլ ու 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում։
Մենք հարգում ենք մրցակիցներին բայց կպայքարենք առավելագույնի համար»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։