«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Լիոնել Մեսսիի կարևորության մասին, ով անցյալ ամառ հեռացավ կատալոնական ակումբից և տեղափոխվեց ՊՍԺ։
«Իհարկե, ես կարոտում եմ նրան: Ե՛վ խաղադաշտում, և՛ դրանից դուրս: Համոզված եմ, որ նա էլ ինձ կկարոտի։
Սկզբում դժվար էր. Մեզ համար նրա հեռանալը շոկ էր։
Ես կցանկանայի, որ Լեոն վերադառնա, բայց գիտեմ, որ դա շատ դժվար է։ Նա պայմանագիր ունի այլ ակումբի հետ։
Մեր ակումբը Լեոյի տունն է, մենք կսպասենք նրան»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Marca-ն։