Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պայմանագիր է կնքել adidas-ի հետ։
Նախկինում նորվեգացին համագործակցում էր Nike-ի հետ և ստանում էր տարեկան մոտ 1 միլիոն եվրո։
Ընկերության ներկայացուցիչները ֆուտբոլիստին առաջարկել են պայմանագիր կնքել բարելավված պայմաններով, սակայն Հոլանդը հրաժարվել է։
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հոլանդը համագործակցության հինգ տարիների ընթացքում 50 միլիոն եվրո է կվաստակի։