Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապրիլի 1-ին չի մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում։ Ապրիլի 2-ին թիմը ԱՊԼ-ի 31-րդ տուրի խաղում կհյուրընկալվի «Լեսթերին»։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, Ռոնալդուն չի մարզվել թիմակիցների հետ, ինչը կասկածներ է հարուցում «աղվեսների» դեմ խաղին պորտուգալացու հնարավոր մասնակցության վերաբերյալ։