«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը։
40-ամյա իսպանացու օրոք «Արսենալը» մարտ ամսին Պրեմիեր Լիգայում 3 հաղթանակ է տարել («Ուոթֆորդի», «Լեսթերի» և «Ասթոն Վիլլայի» դեմ) և մեկ պարտություն է կրել (Լիվերպուլի դեմ):
Մրցանակի համար պայքարում լոնդոնյան թիմի մարզիչն առաջ է անցել Անտոնիո Կոնտեից (Թոթենհեմ), Յուրգեն Կլոպից (Լիվերպուլ), Բրենդան Ռոջերսից (Լեսթեր) և Թոմաս Տուխելից (Չելսի):
Նշենք, որ Արտետան այս մրցաշրջանում երկրորդ անգամ է ճանաչվում առաջնության ամսվա լավագույն մարզիչ։