«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա եգիպտացին կտեղափոխվի «Բարսելոնա», եթե կատալոնական ակումբը բավարարի նրա ֆինանսական պահանջները։
Առայժմ Սալահը մերժել է մերսիասայդցիների բոլոր առաջարկները նոր պայմանագրի կնքման վերաբերյալ, քանի որ ցանկանում է լինել անգլիական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
«Բարսելոնան» առայժմ միայն հարցումներ է կատարել հարձակվողի վերաբերյալ և չի կապվել «Լիվերպուլի» հետ: Կատալոնական ակումբը գիտի, թե որքան դժվար է մերսիսայդցիների հետ բանակցելը, և նրանք հասկանում են, որ տրանսֆերը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Սալահը անձամբ նման պահանջ ներկայացնի մերսիսայդցիներին։