Գարի Նևիլ. «Էրիկ տեն Հագը «Ման. Յունայթեդը» գլխավորելու ֆավորիտ թեկնածուն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է այն լուրերը, թե «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է գլխավորել անգլիական ակումբը:

«Նա աշխատում էր «Բավարիայի» երկրորդ թիմում, երբ Պեպ Գվարդիոլան գերմանական ակումբում էր։ Նա մի քանի տիտղոս է նվաճել Հոլանդիայում։ Տեն Հագը լավ խաղաոճ է դնում: Նա 52 տարեկանում ավելի շատ փորձ ունի, քան կարծում են շատերը։ Դա մեծ առաջխաղացում կլինի, մարզիչն արդեն հաջող փորձ ունի, և դա լավ է։

Օրերս սոցցանցերում հարցում արեցի ու ապշեցի՝ 240 հազար մարդ քվեարկեց, և 82 տոկոսը Մաուրիսիո Պոչետինոյի փոխարեն կողմ էր Տեն Հագի թեկնածությանը։ Ես գիտեի, որ նա կլինի այդ պաշտոնի ֆավորիտ թեկնածուն»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։